Փեզեշքիանը Նյու Յորք մեկնելուց առաջ․ Միջազգային հարթակներում վճռականորեն պաշտպանելու ենք Իրանի դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/iran-i250424-Փեզեշքիանը_Նյու_Յորք_մեկնելուց_առաջ_Միջազգային_հարթակներում_վճռականորեն_պաշտպանելու_ենք_Իրանի_դիրքորոշումները
Իրանի նախագահն ասել է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր մասնակցությունը հնարավորություն է, որպեսզի աշխարհին ներկայացնենք Իրանի ժողովրդի դիրքորոշումները, կրած անարդարությունները և ուժը»։
(last modified 2026-09-22T06:19:21+00:00 )
Սեպտեմբեր 22, 2026 09:47 Asia/Tehran
  • Փեզեշքիանը Նյու Յորք մեկնելուց առաջ․ Միջազգային հարթակներում վճռականորեն պաշտպանելու ենք Իրանի դիրքորոշումները

Իրանի նախագահն ասել է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր մասնակցությունը հնարավորություն է, որպեսզի աշխարհին ներկայացնենք Իրանի ժողովրդի դիրքորոշումները, կրած անարդարությունները և ուժը»։

IRNA-ի քաղաքական թղթակցի հաղորդմամբ՝ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝ երեքշաբթի, սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Նյու Յորք մեկնելուց առաջ, անդրադառնալով այս տարվա նստաշրջանի «Վստահության վերականգնում» կարգախոսին, ասել է․ «Վստահություն» հասկացությունն այն է, ինչը գոյություն չունի, ինչպես նաև անտեսվում են մարդու իրավունքներն ու միջազգային բազմաթիվ այն շրջանակները, որոնց մասին նրանք խոսում են։

Նա, ընդգծելով, որ որոշ երկրներ իրենց ուժի շնորհիվ ճնշում են գործադրում և ոտնահարում ժողովուրդների իրավունքները, ասել է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այն հարթակն է, որտեղ կարող ենք աշխարհին ներկայացնել մեր դիրքորոշումները, կրած անարդարությունները և մեր ուժը»։

Փեզեշքիանն ընդգծել է․ «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր դիրքորոշումները միջազգային հարթակներում»։

Նախագահն ավելացրել է․ «Գլխավոր ասամբլեայի նիստում խոսելու եմ Իրանի ժողովրդի կրած անարդարությունների, թշնամիների հանցագործությունների և նրանց ստեղծած անվստահության մասին։ Մենք բազմիցս մասնակցել ենք բանակցությունների և համաձայնագիր ստորագրել, սակայն նրանք, չնայած բանակցություններին և ձեռք բերված պայմանավորվածությանը, գործել են այլ կերպ։ Աշխարհը տեսել և տեսնում է, որ նրանք հեշտությամբ խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Նա ասել է․ «Նրանք ահաբեկում են երեխաներին, և ամբողջ աշխարհը դրա ականատեսն է եղել։ Աշխարհը տեսնում է, որ նրանք փակել են Գազայի կանանց ու երեխաների առջև ջրի և սննդի ճանապարհը։ Ամոթալի է, սակայն աշխարհը ականատես է եղել այս հանցագործություններին»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին Իրանի լրատվական խմբի մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից արգելելու վերաբերյալ նախագահն ասել է․ «Այս քայլը ցույց է տալիս, որ նրանք վախենում են իրենց գործած հանցագործությունների բացահայտումից և դրանց մասին խոսվելուց»։

Փեզեշքիանն ասել է․ «Թշնամիները փորձում են հնարավոր բոլոր ճանապարհները փակել՝ Իրանի ժողովրդին ստիպելու հանձնվել։ Նրանք ռազմական ճանապարհով չկարողացան հասնել իրենց նպատակներին, ուստի փորձում են գործել այլ ուղիներով։ Նրանք փակում են ցամաքային և օդային ճանապարհները, փորձում են խորացնել ներքին տարաձայնությունները, օգտագործում են լրատվամիջոցներն ու էթնիկ խմբերը և փորձում են առավելագույնս օգտվել մեր թուլություններից՝ ներսից մեզ թուլացնելու և հանձնվել պարտադրելու համար»։

Նա վերջում ընդգծել է․ «Աստծո կամոք, հեղափոխության առաջնորդի առաջնորդությամբ և մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ կհիասթափեցնենք թշնամիներին»։