Ցավակցություն շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցը:
Հոկտեմբերի 29-ը իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրն է:
Իմամ Ռեզայի օրոք մարդկանց սերը դեպի Մուհամմադ մարգարեի ընտանիքը հասավ բարձրակետին: Իմամ Ռեզան անչափ սիրված ու հարգված էր ժողովրդի կողմից: Աբբասյանների Մաամուն խալիֆան, դավեր նյութելով, թունավորեց Իմամ Ռեզային: Իմամ Ռեզան նահատակվեց 55 տարեկան հասակում:
Իմամ Ռեզայի երկրպագուները այս օրն այցելում են սրբավայրեր՝ այդ թվում Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը և սգում են նրա նահատակության տարելիցը:
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին: