Բելգիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
(last modified Tue, 09 Feb 2021 15:06:11 GMT )
Փետրվար 09, 2021 18:36 Asia/Tehran
  • Բելգիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Ի նշան բողոքի իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի Անտվերպենի դատարանի կայացրած որոշման դեմ, Բելգիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:

Երեքշաբթի օրը,  Արևմտյան Եվրոպայի հարցով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Բելգիայի դեսպանին Իրանի խիստ բողոքն է փոխանցել Անտվերպենի դատարանի կողմից իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի վերաբերյալ կայացված անօրինական վճռի դեմ:

Հանդիպման ընթացքում արևմտյան Եվրոպայի հարցով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Փեյման Սաադաթն ասել է. «Անտվերպենի դատարանը խախտել է միջազգային իրավունքը և անտեսել է ԻԻՀ-ի նկատմամբ Բելգիայի հանձնառությունները, ուստի ԻԻՀ-ն այդ վճիռը երբեք վավերական չի համարելու»:

Սաադաթը շեշտել է.«Ասադոլլահ Ասադիի ձերբակալման, դատավարության ու դատապարտման ու վճռի կայացման գործընթացը հակասում է Վիեննայի 1961-ի կոնվենցիային ու զուրկ է օրիանականությունից»:

Խախտելով Վիեննայի 1961-ի կենվենցիայի դրույթները, Բելգիայի Անտվերպենի դատարանն իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: