Իրան. Եթե պատժամիջոցները չվերացվեն, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկատվություն չի տրամադրվի
https://parstoday.ir/hy/news/iran-i134716-Իրան._Եթե_պատժամիջոցները_չվերացվեն_ՄԱԳԱՏԷ_ին_տեղեկատվություն_չի_տրամադրվի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Մինչև հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը, ՄԱԳԱՏԷ-ին որևէ տեսակի տեղեկատվություն չի տրամադրվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 08:52 Asia/Tehran
  • Իրան. Եթե պատժամիջոցները չվերացվեն, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկատվություն չի տրամադրվի

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Մինչև հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը, ՄԱԳԱՏԷ-ին որևէ տեսակի տեղեկատվություն չի տրամադրվի»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին, անդրադառնալով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև վերջերս կնքված համաձայնագրին, հավելել է. «Գործակալության հետ համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների չեղարկման և Իրանի ՝ իր պարտավորություններին վերադառնալու կապակցությամբ, որի շրջանակներում, Իրանը երեք ամիս շարունակ, գործակալությանը տրամադրելու է որոշակի տեղեկատվություն: Սակայն ստուգման կամ արձանագրության  հնարավորոթյուն, ՄԱԳԱՏԷ-ին չի տրամադրվելու»:

Քամալվանդին հայտարարել է, որ Իրանի իսլամական խորհրդարանի ընդունած «Պատժամիջոցների չեղարկման և Իրանի ժողովուրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողություն» օրենքը կիրառվելու է ամբողջությամբ: Նա հավելել է. «Եթե ​​պատժամիջոցները չեղարկվեն, մենք գործակալությանը կտրամադրենք այս ժամանակահատվածում պահված տեղեկատվությունը: Հակառակ դեպքում, երեք ամիս անց, տեղեկատվությունը կջնջվի տեսախցիկների հիշողությունից, և տեղեկատվության ձայնագրությունը կդադարեցվի»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio