ՄԷԳ -ի նախազգուշացումից մինչև գների խաբուսիկ հանգստության կուլիսներում թաքնված ճգնաժամ
https://parstoday.ir/hy/news/world-i244898-ՄԷԳ_ի_նախազգուշացումից_մինչև_գների_խաբուսիկ_հանգստության_կուլիսներում_թաքնված_ճգնաժամ
Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրենը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը ստեղծել են պատմության մեջ ամենամեծ էներգետիկ անվտանգության ճգնաժամը։
(last modified 2026-04-24T10:43:57+00:00 )
Ապրիլ 24, 2026 13:56 Asia/Tehran
  • ՄԷԳ -ի նախազգուշացումից մինչև գների խաբուսիկ հանգստության կուլիսներում թաքնված ճգնաժամ

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրենը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը ստեղծել են պատմության մեջ ամենամեծ էներգետիկ անվտանգության ճգնաժամը։

Նախքան ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրան ռազմական ներխուժումը, Հորմուզի նեղուցի ռազմավարական երթուղով օրական անցնում էր 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք։ Սակայն ներկայումս համաշխարհային էներգետիկ հոսքը լրջորեն խաթարվել է։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim-ին, Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը բախվում է պատմության մեջ էներգետիկ անվտանգության ամենամեծ սպառնալիքին։ Այս նախազգուշացումը հնչում է շարունակվող պատերազմի և Հորմուզի նեղուցի փակման ֆոնին, որն այժմ փաստացի գտնվում է «կրկնակի շրջափակման» մեջ։

Բիրոլը նշել է. «Մենք բախվում ենք պատմության մեջ էներգետիկ անվտանգությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքին։ Շուկան արդեն կորցրել է օրական 13 միլիոն բարել նավթի և առաջացել են կենսականորեն կարևոր ապրանքների հետ կապօված լուրջ խնդիրներ»։ Եվրոպան նախկինում իր ավիացիոն վառելիքի մոտ 75 տոկոսը ստանում էր Արևմտյան Ասիայի վերամշակման գործարաններից, և «այժմ դա ցուցանիշը գործնականում զրո է»։

Ճգնաժամ՝ Խաբուսիկ հանգստության կուլիսներում

Հղում անելով նավթի գների կտրուկ տատանումներին The Economist ամսագիրը գրել է, որ այս հանգստությունը խաբուսիկ է։ Ըստ ամսագրի, չնայած ապրիլի 17-ին Brent նավթի գները նվազել են 10 տոկոսով՝ հրադադարի և իրանցի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցի լիակատար բացման մասին հայտարարությունից հետո, Իրանը ժամեր անց կրկին փակել է նեղուցը, ինչը հանգեցրել է գների 5 տոկոս աճի։  Brent նավթի գինը ապրիլի 22-ի դրությամբ մնացել է մոտ 100 դոլար մեկ բարելի համար։ Իսկ աշխարհը 50-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է Պարսից ծոցի մոտ 550 միլիոն բարել նավթ։

Չնայած նավթային ճգնաժամի ծանրությունը սկզբում զգացվել է Ասիայում, սակայն քանի որ Արևմտյան Ասիայում պատերազմը ձգձգվել է, եվրոպացիները նույնպես տուժել են։

Financial Times-ը հաղորդել է եվրոպական երկրների կողմից ձմռանը նախապատրաստվելու նպատակով գազի պաշարների համալրման հարցում աճող դժվարությունների մասին, քանի որ գները մնում են բարձր՝ չնայած ջեռուցման օբյեկտների պահանջարկի սեզոնային անկմանը։