Զարիֆ.Իրանի առաջնահերթությունը հարևան երկրներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i139392-Զարիֆ.Իրանի_առաջնահերթությունը_հարևան_երկրներն_են
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հարևան երկրներն Իսլամական հանրապետության առաջնահերթությունն են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 27, 2021 19:01 Asia/Tehran
  • Զարիֆ.Իրանի առաջնահերթությունը հարևան երկրներն են

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հարևան երկրներն Իսլամական հանրապետության առաջնահերթությունն են:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Բաղդադ կատարած երկօրյա այցի ավարտին Իրաքի Քրդստան տարածքի կենտրոնական քաղաք Արբիլ մեկնելու ճանապարհին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ես հիանալի բանակցություններ եմ  ունեցել Իրաքի Նախագահ Բարհամ Սալեհի, վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ ալ-Հալբուսիի, Արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի և սուննի ու շիա քաղաքական առաջնորդների հետ»:

«Իրանը  հերթական անգամ ընդգծում է, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրներն են, և մենք ողջունում ենք Իրաքի առանցքային դերը տարածաշրջանում», - հավելել է Զարիֆը:

Իրաք կատարած երկօրյա այցի ավարտին,Իրանի ԱԳ նախարարն այսօր մեկնել է Իրաքի Քուրդիստանի տարածք: