Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորությունը Իրաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247500-Իսլամական_հեղափոխության_նահատակ_առաջնորդի_հուղարկավորությունը_Իրաքում
Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում Իրաքի Նաջաֆ֊Աշրաֆ քաղաքում՝ սգացողների մեծ բազմության ներկայությամբ։
(last modified 2026-07-08T07:14:06+00:00 )
Հուլիս 08, 2026 10:28 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորությունը Իրաքում

Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում Իրաքի Նաջաֆ֊Աշրաֆ քաղաքում՝ սգացողների մեծ բազմության ներկայությամբ։

Իրանի պետական հեռուստատեսությանը հղում անելով՝ Pars Today-ը հաղորդում է, որ հեղափոխության նահատակ առաջնորդի մաքրամաքուր մարմինը Թեհրանում երեք օր և Ղոմում մեկ օր տևած հրաժեշտի արարողությունից հետո,երեքշաբթի երեկոյան տեղափոխվել է Նաջաֆ֊Աշրաֆ՝ Իրաքի պաշտոնյաների և ժողովրդի բուռն ընդունելությամբ։

Թափորը հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա նահատակ ընտանիքի մարմինները չորեքշաբթի առավոտյան Նաջաֆ Աշրաֆում գտնվող իմամ Ալիի դամբարանի շուրջ պտտեցրեց, ապա աղոթք բարձրացվեց նահատակների մաքրամաքուր մարմինների մոտ։

Իրաքում հուղարկավորության արարողությունը կազմակերպող շտաբի տվյալներով՝ Նաջաֆ֊Աշրաֆ նահանգում հանրային հուղարկավորության արարողությունը սկսվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ին։ Հուղարկավորության թափորի երթուղին որոշվել է Նաջաֆի Սադր հիվանդանոցի կամրջից մինչև Սադրեյն հրապարակ, և հանրությանը կոչ է արվել մասնակցել արարողությանը՝ համաձայն հայտարարված հրահանգների։

Նաջաֆ֊ Աշրաֆում իրաքցի սգացողների մեծ բազմությունը, որոնք եկել էին հրաժեշտ տալու հեղափոխության նահատակ առաջնորդին, արտահայտեց իրենց զայրույթն և ատելությունը համաշխարհային բռնատիրության նկատմամբ՝ վանկարկելով Ամերիկայի դեմ կոշտ կարգախոսներ։

Հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա նահատակ ընտանիքի մարմինները իմամ Ալիի սրբավայր տեղափոխվելուն պես, իրաքցիները վանկարկեցին «Լաբեյք յա Ալի» (ես հնազանդվում եմ քո հրամանին) բացականչությունը։

Ըստ իրաքյան լրատվամիջոցների Իրաքի տարբեր խմբեր դեպի Նաջաֆ Աշրաֆ են շարժվել մասնակցելու` հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա նահատակ ընտանիքի հուղարկավորության արարողությանը։

Ըստ նախապես հայտրարաված ծրագրի նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը կկատարվի չորեքշաբթի առավոտյան՝ Նաջաֆ֊ Աշրաֆում, իսկ չորեքշաբթի երեկոյան արարողությունը կշարունակվի իմամ Հոսեյնի սուրբ դամբարանի հարակից բակում, որը գտնվում է Իրաքի Քարբալա քաղաքում: