Սյունիքի մշակութային ժառանգությունը՝ որպես Եվրոպայի փափուկ ուժի գործիք Հայաստանի հարավում
https://parstoday.ir/hy/news/armenia-i250576-Սյունիքի_մշակութային_ժառանգությունը_որպես_Եվրոպայի_փափուկ_ուժի_գործիք_Հայաստանի_հարավում
Եվրամիությունըմ Սյունիքում « տնտեսական և ենթակառուցվածքային ներդրումներին զուգահեռ», մշակույթի և պատմական ժառանգության ոլորտը ևս վերածել է այս տարածաշրջանում իր ներկայության պատճառներից մեկի. մոտեցում, որը կարելի է գնահատել որպես Հայաստանի հարավում Եվրոպայի փափուկ ուժի ազդեցության ռազմավարության մաս։
(last modified 2026-09-26T07:21:17+00:00 )
Սեպտեմբեր 26, 2026 10:44 Asia/Tehran
  • Սյունիքի մշակութային ժառանգությունը՝ որպես Եվրոպայի փափուկ ուժի գործիք Հայաստանի հարավում

Եվրամիությունըմ Սյունիքում « տնտեսական և ենթակառուցվածքային ներդրումներին զուգահեռ», մշակույթի և պատմական ժառանգության ոլորտը ևս վերածել է այս տարածաշրջանում իր ներկայության պատճառներից մեկի. մոտեցում, որը կարելի է գնահատել որպես Հայաստանի հարավում Եվրոպայի փափուկ ուժի ազդեցության ռազմավարության մաս։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim-ին, «Դիմակայուն Սյունիքի եվրոպական թիմ» նախաձեռնության շրջանակում 2023 թվականից սկսած, միությունը մի քանի միլիոն եվրո է հատկացրել մարզում տարբեր նախագծերի իրականացման համար, որոնց մի մասը, ըստ ներկայացված տեղեկությունների, ուղղվել է մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը։

Այս շրջանակում, ֆրանսիական կառույցների աջակցությամբ, հնագիտական պեղումներ են իրականացվում «Մեծ Տաթև» պատմական համալիրում և վանական համալիրում։
Փորձագետների խոսքով՝ եվրոպական կառույցների անմիջական ներգրավվածությունը մշակութային նախագծերում, ֆինանսական աջակցության ծրագրերին զուգահեռ, ցույց է տալիս, որ Բրյուսելի ներկայությունը Սյունիքում չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ, և մշակույթը ևս վերածվել է Եվրոպայի ներկայությունն ամրապնդելու գործիքներից մեկի։ Այս շրջանակում մշակութային ժառանգությունը կարող է հարթակ դառնալ Արևմուտքի հետ սոցիալական կապերի ամրապնդման, հանրային ընդունելության բարձրացման և տարածաշրջանում Եվրոպայի փափուկ ուժի ազդեցության ընդլայնման համար։
Այսպիսով, Սյունիքում Եվրոպայի մշակութային նախագծերը կարելի է համարել Կովկասում Բրյուսելի բազմաշերտ ներկայության մի մասը. ներկայություն, որը մշակույթը, տնտեսության, ենթակառուցվածքների և տարանցման հետ մեկտեղ, կապում է տարածաշրջանային ազդեցության ընդլայնման լծակին։