Ուլյանով․ ԱԷՄԳ-ի տեսուչների վերադարձն Իրան հնարավոր չէ
https://parstoday.ir/hy/news/world-i250524-Ուլյանով_ԱԷՄԳ_ի_տեսուչների_վերադարձն_Իրան_հնարավոր_չէ
ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն, անդրադառնալով նոր հարձակումներ իրականացնելու մասին ԱՄՆ-ի իրարահաջորդ սպառնալիքներին, անհնար է համարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ։
(last modified 2026-09-24T13:14:41+00:00 )
Սեպտեմբեր 24, 2026 16:42 Asia/Tehran
  • Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանով
    Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանով

ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն, անդրադառնալով նոր հարձակումներ իրականացնելու մասին ԱՄՆ-ի իրարահաջորդ սպառնալիքներին, անհնար է համարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ։

IRIB-ի հաղորդմամբ՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է․ «Հաշվի առնելով նոր հարձակումներ իրականացնելու ԱՄՆ-ի շարունակական սպառնալիքները՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ հնարավոր չէ»։

Russia Today մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ուլյանովն ասել է․ «Ամերիկացիները երբեք երաշխիքներ չեն տվել, որ կդադարեցնեն Իրանի տարածքի վրա հրթիռային հարձակումները»։

Նա հավելել է․ «Ընդհակառակը, նրանք գործնականում ամեն օր, իսկ երբեմն՝ օրական մի քանի անգամ, սպառնում են Իրանին նման հարձակումներ իրականացնել։ Նման պայմաններում ի՞նչ իմաստ կարող է ունենալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ներկայության մասին խոսելը։ Նման հրահանգների պայմաններում նրանք այնտեղ կսպանվեն հենց ԱՄՆ-ի կողմից»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին բազմիցս անդրադարձել է ստուգումների վիճակին և տեսուչների՝ Իրան վերադարձի հարցին։