ԻԻՀ դեսպանի հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i250510-ԻԻՀ_դեսպանի_հանդիպումը_ՀՀ_ԱԺ_նախագահի_հետ
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին` սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, և քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
(last modified 2026-09-24T09:31:44+00:00 )
Սեպտեմբեր 24, 2026 12:52 Asia/Tehran
  • ԻԻՀ դեսպանի հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահի հետ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին` սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, և քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպումը  տեղի է ունեցել  ՀՀ  Ազգային ժողովում՝ բարեկամական մթնոլորտում:   երկուստեք  քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին առնչվող վերջին զարգացումների և հարցերի, մասնավորապես՝ խորհրդարանական կապերի զարգացման ու ընդլայնման ուղիների շուրջ։

ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նոր շրջանում երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն՝ դառնալով կարևոր ներուժ՝ ընդհանուր նպատակների առաջմղման և երկկողմ հարաբերությունների հետագա ինստիտուցիոնալացման գործում։

Նա նաև ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին է փոխանցել ԻԻՀ  խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի շնորհավորական ուղերձը՝ ԱԺ  նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտոնում մաղթել հաջողություններ։

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնումը ոչ միայն Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է, այլև այդ երկրի ժողովրդի ցանկությունն է։   

Նա ընդգծել է, որ անգամ վերջին տարիներին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ու ռազմական բախումները չեն խոչընդոտել երկկողմ համագործակցության զարգացման շարունակական գործընթացին։

Այնուհետև կողմերը քննարկել և մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի փոխադարձ այցերի և փոխգործակցության ընդլայնման ուղիների շուրջ։