Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ Իրանից Հայաստան չվերթերը իրականացվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i250476-Չնայած_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին_Իրանից_Հայաստան_չվերթերը_իրականացվել_են
Չվերթների մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մեկնարկին Իրանի ավիաընկերությունների չվերթները, դեպի տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան, իրականացվել են։
(last modified 2026-09-23T13:43:16+00:00 )
Սեպտեմբեր 23, 2026 17:11 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ Իրանից Հայաստան չվերթերը իրականացվել են

Չվերթների մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մեկնարկին Իրանի ավիաընկերությունների չվերթները, դեպի տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան, իրականացվել են։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ «Ֆարարո» գործակալության փոխանցմամբ, Flightradar-ի տվյալները վկայում են, որ չորեքշաբթի օրը իրանական ավիաընկերությունները չվերթներ են իրականացրել դեպի Հայաստան, Թուրքիա, ԱՄԷ, Չինաստան և Աֆղանստան։ Iran Air-ի մեկ չվերթ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։
Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցներն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 23-ից։ Այնուամենայնիվ, դեպի տարածաշրջանային ուղղություններ Իրանի չվերթների շարունակությունը ցույց է տալիս, որ Իրանի օդային հաղորդակցությունը հարևան և տարածաշրջանի մի շարք երկրների հետ շարունակում է պահպանվել։
Հայաստանը, Իրանի հետ սահմանակից լինելու և երկու երկրների միջև տնտեսական, առևտրային ու զբոսաշրջային կապերի շնորհիվ, համարվում է Իրանի չվերթների կարևոր ուղղություններից մեկը, և օդային հաղորդակցության շարունակականությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ ուղևորների տեղաշարժի և Թեհրանի ու Երևանի տնտեսական կապերի պահպանման գործում։