Թեհրանի հայկական դպրոցներում մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարին
https://parstoday.ir/hy/news/iran-i250480-Թեհրանի_հայկական_դպրոցներում_մեկնարկեց_2026_2027_ուսումնական_տարին
Իրանում սեպտեմբերի 23-ին մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարին։ Թեհրանի հայկական դպրոցներում նոր ուսումնական տարվա առաջին զանգի արարողությունը տեղի ունեցավ «Թովմասյան» աղջկանց դպրոցում՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Արա Շահվերդյանի, Թեհրանի հայոց թեմի կրթական կառույցների ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ։
(last modified 2026-09-23T13:54:05+00:00 )
Սեպտեմբեր 23, 2026 17:20 Asia/Tehran
  • Թեհրանի հայկական դպրոցներում մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարին

Իրանում սեպտեմբերի 23-ին մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարին։ Թեհրանի հայկական դպրոցներում նոր ուսումնական տարվա առաջին զանգի արարողությունը տեղի ունեցավ «Թովմասյան» աղջկանց դպրոցում՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Արա Շահվերդյանի, Թեհրանի հայոց թեմի կրթական կառույցների ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Իրանի պետական հիմնով։ Արա Շահվերդյանը նաև այցելեց «Թովմասյան» դպրոցի մասնաշենք, որտեղ այս ուսումնական տարվանից տեղափոխվել են «Նայիրի» տարրական և «Սողոմոնյան» տղայոց դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները։ «Սողոմոնյան» դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները ուսումը շարունակելու են «Մարիամյան» դպրոցում։
 

Image Caption