Սեպտեմբերի 23-ը Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i250528-Սեպտեմբերի_23_ը_Իրանի_Իսլամական_Հանրապետության_դրոշի_օրն_է
Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ազգային օրվան նվիրված՝ Երևանում Իրանի դեսպանությունում տեղի ունեցավ Իրանի պետական դրոշի փոխարինման և նոր դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ-ում։
(last modified 2026-09-24T16:02:08+00:00 )
Սեպտեմբեր 24, 2026 18:40 Asia/Tehran
  •  Սեպտեմբերի 23-ը Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի օրն է

Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ազգային օրվան նվիրված՝ Երևանում Իրանի դեսպանությունում տեղի ունեցավ Իրանի պետական դրոշի փոխարինման և նոր դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ-ում։

Իրանի Իսլամական Հանրապետության նոր դրոշը՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո և ներկաների մասնակցությամբ, բարձրացվեց և ծածանվեց դեսպանության շենքի վրա։

Յուրաքանչյուր երկրի դրոշը տվյալ երկրի ինքնության, պատմության և մշակույթի խորհրդանիշն է։ Իրանցիների համար ևս Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը ազգային ինքնության, հայրենիքի, ինչպես նաև Իրանի մշակութային և պատմական ժառանգության հետ կապի խորհրդանիշն է։ Ազգային, գիտական, մշակութային, մարզական և միջազգային միջոցառումների ժամանակ այն աշխարհի ցանկացած անկյունում ներկայացնում է Իրանի անունն ու երկիրը։

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Իրանի պաշտոնական դրոշը կանաչ, սպիտակ, կարմիր եռագույնն է՝ Իսլամական Հանրապետության հատուկ խորհրդանշանով՝ «Ալլահ օ աքբար»-ով»։

- Կանաչը խորհրդանշում է բարօրությունն ու զարգացումը, ինչպես նաև Իրանի ժողովրդի ձգտումը՝ ունենալու բարեկեցիկ և զարգացած հայրենիք։

-Սպիտակը խաղաղության խորհրդանիշն է, որը արտահայտում է Իրանի ժողովրդի խաղաղասիրությունն ու մյուս ժողովուրդների հետ բարեկամության և համերաշխության մեջ ապրելու ցանկությունը։

-Կարմիրը խորհրդանշում է տոկունությունն ու վճռականությունը՝ ի պաշտպանություն սեփական երկրի անկախության, հայրենի հողի և Իրանի ժողովրդի իրավունքների։

Դրոշի կենտրոնում կարմիր գույնով պատկերված է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդանշանը։ Սպիտակ շերտի եզրագծերին նաև 22 անգամ՝ քուֆիական ճարտարապետական գրատեսակով, կրկնվում է «Ալլահ օ աքբար» («Աստված մեծ է») արտահայտությունը․ 11 անգամ՝ կանաչ և սպիտակ, ևս 11 անգամ՝ սպիտակ և կարմիր շերտերի սահմանագծերին։  22 թիվը խորհրդանշական հղում է Բահման ամսվա 22-ին՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվան։