Իրանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի ժողովրդին՝ իր իրավունքները վերականգնելու հարցում
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ զրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի բազմակողմանի աջակցությունը՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնմանը:
Զրույցում, Զարիֆն Իրանի ահմեարաշխությունն է հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ և դատապարտել պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այդ թվում ՝ Ալ Աղսա մզկիթի դեմ իրականացված հարձակումը, որի ընթացքում նահատակվեցին մեծ թվով աղոթարարներ:
Զարիֆը հավելել է, որ Իրանն աջակլցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնմանը և պաղեստինյան հարցի լուծմանը:
ԻԻՀ ԱԳ նախարարն Իսմայիլ Հանիեյին տեղեկացրել է իր թուրք գործընկերոջ հետ քննարկումների մասին՝ կապված ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն աջակցելու հետ:
Իսմայիլ Հանիեն, Զարիֆի հետ զրույցում, Իրանին խնդրել է աջսկցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը: