Իրանի նավատորմի ստորաբաժանումներըմասնակցել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին
https://parstoday.ir/hy/news/iran-i146142-Իրանի_նավատորմի_ստորաբաժանումներըմասնակցել_են_Ռուսաստանի_ռազմածովային_ուժերի_շքերթին
ԻԻՀ բանակի ռազմածովային ստորաբաժանումները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվա շքերթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 14:36 Asia/Tehran
  • Իրանի նավատորմի ստորաբաժանումներըմասնակցել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին

ԻԻՀ բանակի ռազմածովային ստորաբաժանումները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվա շքերթին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է.«Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին, գլխավորելով իրանական ռազմական պատվիրակությանը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի ընկերակցությամբ կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին, որը տեղի է ունենալու 2021 թ. հուլիսի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում»:

Արարողության շրջանակներում ծովակալ Խանզադին կհանդիպի Ռուսաստանի բարձրաստիճան ռազմական և պաշտպանության պաշտոնյաների և մասնակից երկրների իր գործընկերների հետ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը նույնպես հայտարարեց, որ մի քանի երկրների նավեր ու սուզանավեր, այդ թվում ՝ Իրանից, կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվա շքերթին: