Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i147188-Իրանում_քննարկվել_է_ՀՀ_ում_դեղագործության_ոլորտում_ներդրումային_ծրագրեր_իրականացնելու_հարցը
Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 01, 2021 04:36 Asia/Tehran
  • Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը:

Այնուհետև կողմերի միջև տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն: