Պատժամիջոցները քիչ ազդեցություն են ունեցել հարևան երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների վրա
Իրանի արտահանման կոնֆեդերացիայի ղեկավարը հայտարարել է. «Պատժամիջոցները քիչ ազդեցություն են ունեցել հարևան երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների վրա»:
Իրանի արտահանման կոնֆեդերացիայի ղեկավար Մոհամմադ Լահութին ասել է, որ երթևեկության և պատմական կապերի պատճառով հարևան երկրներն ավելի քիչ ազդեցություն են կրել պատժամիջոցներից, և նրանց հետ առևտուրը շարունակվում է:
Անդրադառնալով անցած տարվա համեմատ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արտահանման 65 եւ ներմուծման 32 տոկոս աճին,Իրանի արտահանման կոնֆեդերացիայի ղեկավարն ասել է.«Առևտրի այս աճի մի մասն իրականացել է սահմանների փակ լինելու և կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում»:
Լահութիի խոսքով ՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Արաբական Միացյալ Էմիրությունները փոխարինեց Չինաստանին ՝ որպես ներմուծման առաջին ուղի: