Թեհրանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i147998-Թեհրանում_Ռուսաստանի_դեսպանը_հրավիրվել_է_Իրանի_արտաքին_գործերի_նախարարություն
Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նախարարի օգնականի և Եվրասիայի գլխավոր տնօրենի կողմից հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն`հրապարակված լուսանկարի վերաբերյալ բացատրություն տալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2021 12:26 Asia/Tehran
  • Թեհրանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նախարարի օգնականի և Եվրասիայի գլխավոր տնօրենի կողմից հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն`հրապարակված լուսանկարի վերաբերյալ բացատրություն տալու համար:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճագարյանը հինգշաբթի  օրը հրավիրվել է Իրանի ԱԳՆ ՝ հրապարակված լուսանկարը մեկնաբանելու համար: 

Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ այս լուսանկարը հրապարակելու իր մտադրությունը պարզապես հիշեցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական բանակի դեմ Բրիտանիայի և Ռուսաստանի դաշինքի մասին, և որ այս լուսանկարի հրապարակման հետևում հակաիրանական որևէ մտադրություն չկար:

Ընդգծելով Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները և երկու երկրների միջև խորը և բարեկամական հարաբերությունները՝  Ռոըսաստանի դեսպանը հայտարարել է.«Ցավում եմ, որ այս լուսանկարի հրապարակումը  թյուրիմացություն և դժգոհություն է առաջացրել Իրանի բարեկամ ժողովրդի մոտ»:

Այս լուսանկարը հիշեցնում է հին լուսանկար, որն արվել է 1943 թվականին Բրիտանիայի, ԱՄՆ -ի և Խորհրդային Միության առաջնորդների կողմից Թեհրանում Խորհրդային Միության դեսպանատանը: