Գեներալ -մայոր Մուսավի. Բանակի նավատորմը ռազմավարական առումով անորոշության մեջ դրեց համաշխարհային իմպերիալիզմը
https://parstoday.ir/hy/news/iran-i150466-Գեներալ_մայոր_Մուսավի._Բանակի_նավատորմը_ռազմավարական_առումով_անորոշության_մեջ_դրեց_համաշխարհային_իմպերիալիզմը
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «75 -րդ ռազմածովային նավատորմի ռազմավարական առաքելությունը ռազմավարական առումով անորոշության մեջ դրեց համաշխարհային իմպերիալիզմը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 08:51 Asia/Tehran

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «75 -րդ ռազմածովային նավատորմի ռազմավարական առաքելությունը ռազմավարական առումով անորոշության մեջ դրեց համաշխարհային իմպերիալիզմը»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն,  կիրակի օրը, բանակի 75-րդ ռազմածովային նավատորմի  դիմավորման արարողության ժամանակ, գեներալ-մայոր Ամիր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է. «ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարությունն առաջին անգամ հավանություն տվեց Ատլանտյան օվկիանոս մեկնելու առաջարկին»

Նա հավելել է. «Իրանցի նավաստիները վատ եղանակային պայմաններում և թշնամու քաղաքական ու հոգեբանական գործողությունների առկայությամբ, շրջանցեցին Բարի Հույսի հրվանդանը և մտան Ատլանտյան օվկիանոս: Իրանի ռազմածովային ուժերի ռազմավարական  գործողությունն անորոշության մեջ դրեց  համաշխարհային կայսերապաշտությանը ամերիկացի ահաբեկիչների գլխավորությամբ»:

Բանակի գլխավոր հրամանատարի խոսքով, այս առաքելությունը ցույց տվեց, որ Իրանի ժողովրդի խոսքն ավելի ամուր հիմքերունի և ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնեցնել այս ազգի կամքը քաղաքակրթության ծով բարձրանալու համար, իսկ առավելագույն պատժամիջոցները բարձրացրել են իսլամական Իրանի ուժը: 

Իրանի ռազմածովային ուժերի 75 -րդ ռազմածովային խումբը, որը բաղկացած էր իրանական «Սահանդ» նավակործանից և «Մակրան» նավահանգստային նավից,    բաց ծովերում և օվկիանոսներում 133 օր նավարկությունից հետո և ավելի քան 44,000 կիլոմետր կտրելուց հետո, վերադարձել է Իրան:

Կիրակի օրն Իրանիիսլամական խորհրդարանի ավելի քան 200 անդամներ ստորագրել են հայտարարություն՝ շնորհակալություն հայտնելով ՌԾՈՒ  75 -րդ նավատորմի պատվաբեր վերադարձի  կապակցությամբ: