Արաղչի․ հարևան երկրները Իրանի արտաքին քաղաքականության ամենամեծ հնարավորությունն են
Իրանի արտաքին գործերի նախարարը, ընդգծելով հարևան երկրների դերը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, ասել է․ «Ներկայումս հարևան երկրներն Իրանի արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտում ամենամեծ հնարավորությունն են»։
Parstoday-ի հաղորդմամբ՝ սեյեդ Աբբաս Արաղչին Խորասան Ռեզավի նահանգի զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտների ներդրողների մասնագիտական հանդիպման ժամանակ ընդգծել է հարևան երկրների հետ տնտեսական, առևտրային և զբոսաշրջային փոխգործակցության զարգացումը։
Անդրադառնալով երկրի սահմանամերձ նահանգներում ԱԳ նախարարության ներկայացուցչությունների հնարավորություններին, նա ասել է․ «Այս կառույցը կարող է ավելի զարգացնել նահանգների կապերը հարևան երկրների հետ և առկա հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ»։
Արաղչին հարևան երկրները համարել է Իրանի տնտեսական կարևորագույն հնարավորություններից մեկը՝ պատժամիջոցների պայմաններում, իսկ տնտեսական և զբոսաշրջային դիվանագիտության զարգացումը՝ Իրանի տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման կարևոր ուղղություններից։