Գորիս քաղաքում նշվեց Գորիսի օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i249004-Գորիս_քաղաքում_նշվեց_Գորիսի_օրը_Իրանի_Իսլամական_Հանրապետության_դեսպանի_մասնակցությամբ
Օգոստոսի 15-ին Գորիսի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։
(last modified 2026-08-15T15:20:44+00:00 )
Օգոստոս 15, 2026 18:34 Asia/Tehran
  • Գորիս քաղաքում նշվեց Գորիսի օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մասնակցությամբ

Օգոստոսի 15-ին Գորիսի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում հաշվի առնելով ՀՀ Գորիս և Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաքների միջև կնքված քույր քաղաքների համաձայնագիրը, պաշտոնատար անձանց և քաղաքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Գորիս քաղաքի կարևոր և վերջերս վերանորոգված փողոցներից մեկի՝ «Նաին» անվամբ աանվանակոչված փողոցի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառման ընթացքում ԻԻՀ դեսպանն ու Գորիսի քաղաքապետը կարևորեցին Իրանի և Հայաստանի ժողովուրդների, մասնավորապես՝ պատմական քաղաքներ  Գորիսի և Նաինի բնակիչների միջև առկա պատմական և քաղաքակրթական կապերը։ Նրանք ընդգծեցին նաև ժողովուրդների միջև կապերի ընդլայնման, փոխայցելությունների ավելացման և երկու քաղաքների միջև մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Այնուհետև մասնակիցներն   հյուրասիրվեցին՝ տեղական ավանդական ուտեստներով։ Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս ժողովրդական ավանդույթը հնարավորություն  է  ընձեռում  Գորիսի բնակիչների  հետ անմիջական շփման և երկխոսության, ինչպես նաև ծանոթանալու քաղաքի մշակույթին, ավանդույթներին և սովորույթներին։

Գորիսը Հայաստանի Սյունիքի մարզի կարևոր և պատմական քաղաքներից է և ունի շուրջ 21 հազար բնակիչ։