Ղալիբաֆն անդրադարձել է Հորմուզի նեղուցի հարցումլ Թրամփի նահանջին
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի նախազգուշացումից հետո Թրամփը ստիպված է եղել նահանջել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր դիրքորոշումից։
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է․ «Վերջին հարձակման ժամանակ, որը տեղի ունեցավ Դահիեի ուղղությամբ, ես դադարեցրի բանակցությունները և հայտարարեցի, որ այս գիշեր հարվածելու ենք ռեժիմին, իսկ պատասխանի դեպքում հարվածելու ենք ամբողջ տարածաշրջանին»։
Նա շարունակել է․ «Արդյունքում նույն գիշեր նրանք վերացրին շրջափակումը, մինչդեռ պայմանավորվածության համաձայն՝ նեղուցը պետք է բացվեր 30 օրով։ Երբ Թրամփը թվիթ գրեց, որ այս գիշեր միաժամանակ կվերացվեն շրջափակումը և կբացվի Հորմուզի նեղուցը, ես հայտարարեցի, որ եթե Հորմուզի նեղուցի վերաբերյալ սխալ պնդումը չուղղվի, մենք հարվածելու ենք, և Թրամփը ստիպված եղավ ուղղել իր գրառումը։ Բանակցությունների այս տեսակը նշանակում է պայքար»։