Ընդգծվել է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152146-Ընդգծվել_է_Իրան_Հայաստան_հարաբերությունների_ընդլայնման_կարևորությունը
Իրանի Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 05:40 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման կարևորությունը

Իրանի Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը:

Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Ռոբերտ Բեգլերյանն ասել է. «Մենք փորձում ենք ամրապնդել Իրան-Հայաստան հարաբերությունները»:

Նա հավելել է. «Խորհրդարանական դիվանագիտության միջոցով մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ օգնել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանը, պայմանագրերի կնքմանը և դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելուն»:

Բեգլարյանը նշել է. «Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հնարավորություն է, և մենք փորձում ենք այդ հարցում աջակցել բոլոր համապատասխան կառույցներին»:

Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչը նշել է. Մ«ենք փորձում ենք տնտեսապես և սոցիալական առումով ամրապնդել Իրանի և Հայաստանի հարաբերությունների շղթան, քանի որ դա բխելու է տարածաշրջանի երկու երկրների շահերից»: