Ընդգծվել է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
Իրանի Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը:
Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Ռոբերտ Բեգլերյանն ասել է. «Մենք փորձում ենք ամրապնդել Իրան-Հայաստան հարաբերությունները»:
Նա հավելել է. «Խորհրդարանական դիվանագիտության միջոցով մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ օգնել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանը, պայմանագրերի կնքմանը և դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելուն»:
Բեգլարյանը նշել է. «Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հնարավորություն է, և մենք փորձում ենք այդ հարցում աջակցել բոլոր համապատասխան կառույցներին»:
Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչը նշել է. Մ«ենք փորձում ենք տնտեսապես և սոցիալական առումով ամրապնդել Իրանի և Հայաստանի հարաբերությունների շղթան, քանի որ դա բխելու է տարածաշրջանի երկու երկրների շահերից»: