Իրան-Հայաստան պայմանավորվածություն՝ «Կովկասյան միջանցքի» պահպանման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i152452-Իրան_Հայաստան_պայմանավորվածություն_Կովկասյան_միջանցքի_պահպանման_համար
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 05:48 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան պայմանավորվածություն՝ «Կովկասյան միջանցքի» պահպանման համար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ  Խեյրոլլահ Խադեմին հայտարարել է  ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին, հավելելով. «Երկու երկրներւի պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց»:

Նա հավելել է. «Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացmany: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»:

Խադեմին նշել է. «Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում,  գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման»: