Առաջիկա ամիսներին Իրանի և հարևան երկրների միջև կանցկացվեն համատեղ հանձնաժողովների նիստեր
ԻԻՀ ԱԳՆ Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առևտրատնտեսական ոլորտներում գործում են համատեղ հանձնաժողովներ Իրանի եւ նրա հարեւանների միջև։ Նա ասել է.«Առաջիկա ամիսներին Իրանի և հարևան երկրների միջև կանցկացվեն համատեղ հանձնաժողովների նիստեր»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 13-րդ կառավարության կողմից հարևանների հետ հարաբերություններին հատուկ ուշադրությանը Ալիռեզա Էնայաթին ասել է.«13-րդ կառավարությունն իր աշխատանքը սկսեց հարևաններին առաջնահերթություն տալու կարգախոսով և դա օգտագործեց որպես ցուցանակ՝ հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և հարևանության առաջնահերթությունը ընդգծելու համար և դրա հիման վրա սահմանեց հարևանների հետ փոխգործակցության հստակ շրջանակ»։
Նա հավելել է.«Այաթոլլա Ռայիսին երդմնակալության արարողության ժամանակ Իրան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներում ընդգծել է, որ տասներեքերորդ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հարեւաններին։ Հուսով ենք, որ արտաքին հարաբերությունների ցիկլի և արտաքին քաղաքականության ոլորտում մեր հարևանների հետ կկարողանանք իրականացնել այս առաջնահերթությունը»։