Իրանցի գիտնականները նախագծել են ռադիոակտիվ ջրի մաքրման համակարգ
ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների անարդյունավետության ֆոնին, Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականներին հաջողվել է նախագծել ռադիոակտիվ ջրի մաքրման և այդ ջուրը գյուղատնտեսության մեջ օգտագործվելու համար հարմար ջրի վերածող տեղական համակարգ:
Միջուկային գիտության և տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները երկրում առաջին անգամ նախագծել են միջուկային թափոնների մաքրման համակարգ: Այս համակարգերը նույնպես ներառված են պատժամիջոցների ցանկում:
Աշխարհում արդյունաբերական կեղտաջրերի մաքրման նման համակարգ արտադրում են միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ճապոնիայում, և այսօր Իրանը միացել է այդ երկրներին:
Համակարգն իրականացնում է շրջակա միջազվայրի մաքրություն և մեմբրանային ֆիլտրերի միջոցով ջրի մաքրություն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio