Մամուլի տեսություն 05.02.2022
https://parstoday.ir/hy/news/iran-i163600-Մամուլի_տեսություն_05.02.2022
Հարևան երկրների և տարածաշրջանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության խթանման վրա Իրանի 13-րդ կառավարության կենտրոնացումը նպաստել է այս ոլորտում զգալի առաջընթացի, ինչը իր ազդեցությունն է թողել Իրանի ընդհանուր արտաքին առևտրի վրա:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 05, 2022 14:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.02.2022

Հարևան երկրների և տարածաշրջանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության խթանման վրա Իրանի 13-րդ կառավարության կենտրոնացումը նպաստել է այս ոլորտում զգալի առաջընթացի, ինչը իր ազդեցությունն է թողել Իրանի ընդհանուր արտաքին առևտրի վրա:

 Էթելաաթ օրաթերթ

Գալիք տարում Իրանական արբանյակները կտեղակայվեն երկիր մոլորակից 2000 կմ. հեռավորությամբ ուղեծրում

Տիեզերական արդյունաբերության ոլորտում Իրանի առաջիկա ծրագիրը «Ժեո» ուղեծրին հասանելիությունն է: Գալիք տարում Իրանական արբանյակները կտեղակայվեն երկիր մոլորակից 2000 կմ. հեռավորությամբ ուղեծրում:

Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հեռուստատեսային ուղիղ եթերում հայտարարելով այս մասին, ասել է.«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ երկրի մասնագետների ջանքերի շնորհիվ, Իրանը միացել է արբանյակների կառուցման ու տիեզերք առաքման տեխնոլոգիան ունեցող երկրների շարքին: Մի քանի ամիս առաջ, 11 տարվա  դադարից հետո, Իրանի նախագահի և տիեզերական արդյունաբերության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, կայացավ տիեզերական գերագույն խորհրդի նիստը: Նիստի ընթացքում մշակվեց մեկ տարվա տիեզերական պլան, որի շրջանակում ամենակարևոր ծրագրերից մասն արբանյակների տեղակայումն է Լեոյի շերտում։

 
 Քեյհան օրաթերթ

Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսումն է

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն այդ թվում՝ պատժամիջոցները,  առավելագույն ճնշման քաղաքականության խստացումը, լրատվական ու քարոզչական պատերազմը, ներքին տարաձայնությունների սրումը, ՀԳՀԾ-ի հարցով սահմանափակումները, Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողությունների սահմանափակումը, մշտական պատժամիջոցների պահպանումը, Իրանին մեկուսացնելու համար գործադրվող առավելագույն ճնշումը և Իրանի ռազմավարական խորության ու տարածաշրջանային ազդեցությանը խոչընդոտելը և նմանատիպ այլ քայլերը ցույց են տալիս, որ իմպերիալիստական համակարգը  մշտապես փորձել է օգտագործելով իր ներքին ու արտաքին կարողությունները, ծնկի բերել ԻԻՀ-ին:

Սակայն իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական ու կառավարման ոլորտների թուլությունը, միջազգային նախագծերի պարտությունը, այս երկրի ներքին տարաձայնությունները և տնտեսական ու հասարակական դժվարությունները, առավելագույն ճնշման քաղաքականության և  ծանր պատժամիջոցների դեմ Իրանի դիմադրությունը, տարածաշրջանային դիվանագիտության ոլորտում և Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ու Եմենի դիմադրության ճակատում Իրանի հաջողությունը, այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը և այլն, պատճառ են դարձել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը պարտության մատնվի:

 
 Իրան օրաթերթ

Հարևաններին ուշադրություն դարձնելը դրական արդյուն է ունեցել

Հարևան երկրների և տարածաշրջանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության խթանման վրա Իրանի 13-րդ կառավարության կենտրոնացումը նպաստել է այս ոլորտում զգալի առաջընթացի, ինչը իր ազդեցությունն է թողել Իրանի ընդհանուր արտաքին առևտրի վրա:
Այս քաղաքականությանը համահունչ, օրակարգում են եղել արտահանման զարգացման, պահանջվող ապրանքների ներմուծման դյուրացման և երկրի տարածքով տարանցման հզորացման տարբեր ծրագրեր։ 
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այս տարվա առաջին ինն ամիսներին Իրանի առևտուրը հարևան երկրների հետ աճել է 42 տոկոսով։ Այս զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին Իրանի առևտրային հարաբերությունները հարևան 15 երկրների հետ քաշային առումով 18 տոկոս և արժեքային առումով՝ 42 տոկոս աճ են արձանագրել: Այս ընթացքում հարևանների հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 75 մլն տոննա ապրանք, ավելի քան 36 մլրդ 800 մլն դոլար արժեքով:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

ԵԱՏՄ-ն՝ Արևմուտքի դեմ
Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում իր առաջին արտասահմանյան ուղևորությունն իրականացրել է դեպի Չինաստան: Պեկինում, ՌԴ նախագահը հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ։
 ՌԴ  նախագահը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պուտինի և մի շարք այլ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Կատարի, ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազնի և Արգենտինայի, Թուրքմենստանի, Եգիպտոսի և Տաջիկստանի նախագահների, Մոնղոլիայի և Պակիստանի վարչապետների այցը, ըստ էության, նշանակում է անտեսել խաղերի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա որոշ արևմտյան դաշնակիցների դիվանագիտական   էմբարգոն:
Հանդիպումը տեղի  ունեցել այն պայմաններում, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները զուգահեռ գնահատականներով պնդում էին, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավարտին, Ռուսաստանը և Չինաստանը համապատասխանաբար հարձակվելու են Ուկրաինայի և Թայվանի վրա և ըստ Ջո Բայդենի, ներկայիս աշխարհակարգը  փոխվելու է:

 

armenpress.am

Ջութակն իմ ձեռքի շարունակությունն է. «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երևանում համաշխարհային գոհարներ կներկայացնի

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը դասական բարձր արվեստին ծանոթացել է մանկուց: Տանը մշտապես հնչել են հանրահայտ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները՝ ականավոր երաժիշտների կատարմամբ: Առաջին անգամ լսելով ջութակի կախարդական ելևէջները՝ Մադոյանը որոշել է՝ ջութակահար է դառնալու: Երաժիշտը, որն արդեն ՀՀ վաստակավոր արտիստ է և համերգներով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում՝ հնչեցնելով օտար և հայ կոմպոզիտորների գործեր, պարբերաբար  տոն է նվիրում հայ ունկնդրին՝ ելույթ ունենալով հայրենիքում:

Մադոյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ փետրվարի 6-ին Երևանի օպերային թատրոնում կներկայանա «Համաշխարհային գոհարներ» համերգով, որը կղեկավարի դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլայ Մադոյանը պատմել է  մասնագիտության ընտրության, իր կայացման գործում դերակատարություն ունեցած մարդկանց, մրցույթներում՝ հաղթանակների և առաջիկա ծրագրերի մասին:

 

armenpress.am

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սումգայիթյան ջարդերի  34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու Արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծման:

Խոսելով 1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված տեղահանումների, բռնությունների ու ջարդերի մասին՝ կոնգրեսականը փաստել է, որ դրանց հաջորդած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը չդադարեց բռնություն կիրառել հայերի դեմ: «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական վայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Այդ դեպքերից շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու տանջել 2020 թվականի հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս ստորագրած համատեղ հայտարարության, որը պահանջում էր ազատ արձակել բոլոր գերեվարվածներին:

Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին ես ցանկանում եմ շեշտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու կարևորությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ընդունել, որ նման կոտորածներ տեղի են ունեցել»,- նշել է կոնգրեսականը՝ հորդորելով պատժել բոլոր պատասխանատուներին, ովքեր նման սարսափելի հանցանքներ են իրականացրել և խուսափել ապագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունից:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան  և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- նշել է կոնգրեսականը:

 

news.am

Ամերիկյան զորքերը ժամանել են Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում տեղակայվելու համար

Լրացուցիչ ամերիկյան զորքերը, որոնք ԱՄՆ-ը որոշել է տեղակայել Արեւելյան Եվրոպայում, սկսել են ժամանել Լեհաստան, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով PAP լրատվական գործակալությանը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին անցյալ չորեքշաբթի ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան եւ Գերմանիա։ Նա ընդգծել է, որ ուժերն ուղարկվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»։ Նրա խոսքով՝ ուժն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։ Կոնկրետ Լեհաստան է ուղարկվում 1,7 հազար ամերիկացի զինծառայող։