Շամխանի. Համաձայնագիրը, որում առավելագույն ճնշումը չեղարկված չլինի, չի կարող լավ համաձայնություն լինել
https://parstoday.ir/hy/news/iran-i163704-Շամխանի._Համաձայնագիրը_որում_առավելագույն_ճնշումը_չեղարկված_չլինի_չի_կարող_լավ_համաձայնություն_լինել
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը լավ համաձայնագրի հիմքը համարել է առավելագույն ճնշման և  բոլոր պատժամիջոցների չեղարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2022 13:06 Asia/Tehran
  • Շամխանի. Համաձայնագիրը, որում առավելագույն ճնշումը չեղարկված չլինի, չի կարող լավ համաձայնություն լինել

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը լավ համաձայնագրի հիմքը համարել է առավելագույն ճնշման և  բոլոր պատժամիջոցների չեղարկումը։

Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է երկուշաբթի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։ Պատժամիջոցների վերացման ստուգումը և երաշխիքների տրամադրումը, որոնց վրա Իրանն ընդգծում է, Վիեննայի բանակցային գործընթացի երկու կարևոր խնդիրներն են։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկուշաբթի օրը Twitter-ում Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի մասին գրել է. «Բանակցությունների ութերորդ փուլում իրանցի բանակցողների օրակարգը հստակ սահմանված է»։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է. «Համաձայնագիրը, որի ընթացքում չչեղարկվեն առավելագույն ճնշումը ձևավորող պատժամիջոցները, կախվածություն է առաջացնում երկրի տնտեսության համար և չի կարող լավ համաձայնության հիմք լինել»։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ որքան դիմացի կողմը պատրաստակամություն դրսևորի պատժամիջոցները չեղարկելու Իրանի ներկայացրած պատժամիջոցների վերացման մեխանիզմներն ընդունելու համար, ավելի շուտ կարելի է հասնել  վերջնական համաձայնության: