Գեներալ Մուսավի. Իրանի իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել երկբևեռ համակարգին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել աշխարհը կառավարող կոմունիստական-լիբերալիստական երկբևեռ համակարգին:
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին նշել է.«Իմամ Խոմեյնիի գլխավորած Իրանի իսլամական հեղափոխությունը ողջ աշխարհում հռչակվեց Իրանի մեծ ժողովուրդի ու աշխարհի մուսուլմաների ու ճնշված ժողովուրդների ազատության ու անկախության խոստումով»:
Գեներալ Մուսավին հավելել է.«Վերջին 43 տարիների ընթացքում, չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, ճնշումներին և համատարած մշակութային հարձակումներին, իսլամական փառահեղ հեղափոխությունը զգալի առաջընթաց և արժեքավոր ձեռքբերումներ է գրանցել»:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը նշել է.«Այսօր, իսլամական հեղափոխության դիմաց առավելագույն ճնշման ռազմավարության տապալմամբ, հենվելով լրատվամիջոցների չար կայսրության վրա թշնամին, դիմել է պատերազմի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրելու ռազմավարությանը»։