Գեներալ Մուսավի. Իրանի իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել երկբևեռ համակարգին
https://parstoday.ir/hy/news/iran-i163858-Գեներալ_Մուսավի._Իրանի_իսլամական_հեղափոխությունը_մարտահրավեր_է_նետել_երկբևեռ_համակարգին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել աշխարհը կառավարող կոմունիստական-լիբերալիստական երկբևեռ համակարգին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 12:25 Asia/Tehran
  • Գեներալ Մուսավի. Իրանի իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել երկբևեռ համակարգին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Իսլամական հեղափոխությունը մարտահրավեր է նետել աշխարհը կառավարող կոմունիստական-լիբերալիստական երկբևեռ համակարգին:

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին նշել է.«Իմամ Խոմեյնիի գլխավորած Իրանի իսլամական հեղափոխությունը ողջ աշխարհում հռչակվեց Իրանի մեծ ժողովուրդի ու աշխարհի մուսուլմաների ու ճնշված ժողովուրդների ազատության ու անկախության խոստումով»:

Գեներալ Մուսավին հավելել է.«Վերջին 43 տարիների ընթացքում, չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, ճնշումներին և համատարած մշակութային հարձակումներին, իսլամական փառահեղ հեղափոխությունը զգալի առաջընթաց և արժեքավոր ձեռքբերումներ է գրանցել»:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը նշել է.«Այսօր, իսլամական հեղափոխության դիմաց առավելագույն ճնշման ռազմավարության տապալմամբ, հենվելով լրատվամիջոցների չար կայսրության վրա թշնամին, դիմել է պատերազմի վերաբերյալ  իրականությունը խեղաթյուրելու ռազմավարությանը»։