Իրանը կարևորում է հարևանների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i164126-Իրանը_կարևորում_է_հարևանների_հետ_առևտրային_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն ընդգծել է հարևանների հետ Իրանի առևտրային հարաբերությունների անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 15:10 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է հարևանների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումը

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն ընդգծել է հարևանների հետ Իրանի առևտրային հարաբերությունների անհրաժեշտությունը։

Ղոլամհոսեյն Շաֆեին ասել է. «Հարևանների և տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է նվազեցնել իրանցի արտահանողների և արտադրողների ծախսերը և դառնալ երկրի արտահանման զարգացման շարժիչ ուժը»:

Շաֆեին հավելել է. «Արտահանման և ներմուծման ոլորտներում գործընկերների ավելացումը և  Իրանից արտահանվող ապրանքների բազմազանությունը կբարձրացնի տնտեսության դիմադրությունն ու կերաշխավորի երկրի տնտեսական անվտանգությունը»: