Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i164178-Իրանը_բիոտեխնոլոգիական_դեղամիջոցներ_արտադրող_աշխարհի_լավագույն_4_երկրների_շարքում_է
ԻԻՀ պարենի և դեղորայքի կազմակերպության նախագահն ասել է. «Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 08:51 Asia/Tehran
  • Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է

ԻԻՀ պարենի և դեղորայքի կազմակերպության նախագահն ասել է. «Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է»։

Իրանի ռադիոհեռուտատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը կայացած մամուլիա սուլիսում,  Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության նախագահ Բահրամ Դառային   հայտարարել է. «Մենք բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ  արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում ենք և այս ոլորտում ունեցել ենք ավելի քան 2 միլիարդ դոլար արժութային խնայողություն»։

Դառային հավելել է. «Կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իրանական ընկերությունները,  կենսատեխնոլոգիայի կիրառմամբ, կարճ ժամանակահատվածում արտադրեցին մեծ ծավալով պատվաստանյութեր»։

Նա նշել է. «Իրանին անհրաժեշտ դեղերի 97 տոկոսից ավելին արտադրվում է երկրի ներսում»։