Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է
ԻԻՀ պարենի և դեղորայքի կազմակերպության նախագահն ասել է. «Իրանը բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է»։
Իրանի ռադիոհեռուտատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը կայացած մամուլիա սուլիսում, Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության նախագահ Բահրամ Դառային հայտարարել է. «Մենք բիոտեխնոլոգիական դեղամիջոցներ արտադրող աշխարհի լավագույն 4 երկրների շարքում ենք և այս ոլորտում ունեցել ենք ավելի քան 2 միլիարդ դոլար արժութային խնայողություն»։
Դառային հավելել է. «Կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իրանական ընկերությունները, կենսատեխնոլոգիայի կիրառմամբ, կարճ ժամանակահատվածում արտադրեցին մեծ ծավալով պատվաստանյութեր»։
Նա նշել է. «Իրանին անհրաժեշտ դեղերի 97 տոկոսից ավելին արտադրվում է երկրի ներսում»։