Դեպի տարածաշրջանի և Ասիայի երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են
ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ դեպի տարածաշրջանի և Ասիայի երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են:
Ալիռեզա Փեյմանփաքը կիրակի երեկոյան հեռուստատեսային հաղորդման ժամանակ ներկայացնելով երկրի առևտուրն ընդլայնելու 13-րդ կառավարության ծրագրերը, նշել է, որ վերջին ամիսներին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրաք, ինչպե սնաև Հարավարևելյան Ասիայի երկրներ Իրանի արտահաման ծավալններն աննախադեպ են եղել:
Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ, այդ ուղղություններով արտահանման ծավալներն աճել են երկու անգամ:
Անդրադառնալով Թուրքիայի հետ Իրանի առևտրային հարաբերություններին, Փեյմանփաքն ասել է.«Թուրքիա արտահանման ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, ինչը վկայում է Իրանի առեւտրային հաջողությունների մասին»: