Թախթռավանչի. Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i164418-Թախթռավանչի._Իրանը_պատրաստ_է_մասնակցել_ՄԱԿ_ի_խաղաղապահ_առաքելությանը
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել կազմակերպության խաղաղապահ առաքելությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2022 04:52 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել կազմակերպության խաղաղապահ առաքելությանը:

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը՝ ռազմական գումարտակների, ոստիկանական ուժերի, դիտորդների տեղակայման և օժանդակ ծառայությունների միջոցով։

Մաջիդ Թախթռավանչին հավելել է. «Խաղաղապահ առաքելությունները պետք է իրականացվեն  ՄԱԿ-ի կանոնադրության և ուժի չկիրառման սկզբունքին համապատասխան, բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի և  հակամարտող կողմերի համաձայնությամբ ու չեզոքության սկզբունքի պահպանմամբ«:

Նա նաև նշել է, որ այս առաքելությունների ընթացքում պետք  է պահպանվեն երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները:

ՄԱԿ-ում Իարնի դեսպանը հավելել է. «Պետք է զերծ մնալ ՄԱԿ-ի կամ որևէ այլ օտար ուժի կողմից քաղաքաացիական անձանց պաշտպանելու պատրվակով ցանկացած ռազմական միջամտությունից»: