Ռայիսի. Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Միջին Ասիայի երկրների հետ
(last modified Mon, 21 Feb 2022 04:57:52 GMT )
Փետրվար 21, 2022 08:27 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Միջին Ասիայի երկրների հետ

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը ողջունում է միջինասիական երկրների, այդ թվում նաև Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Կիրակի օրը, Ուզբեկստանի փոխվարչապետ և Ներդրումների ու արտաքին առևտրի նախարար Սարդար Օմար Զակովի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Մենք վճռական ենք  բոլոր հնարավորությունների օգտագործմամբ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հ արևցում»:

Նա հավելել է, որ երկու երկրների  հնարավորությունները կարող են ծառայել  երկու ժողովուրդների շահերին:

Սարդար Օմար Զակովը հանդիպման ժամանակ ասել է.  «Ուզբեկստանի նախագահի առաջարկով, այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է տնտեսական ոլորտի պաշտոնյաներից և մասնավոր հատվածի գործարարներից կազմված բարձրաստիճան պատվիրակություն: Այցի ընթացքում նախատեսում ենք վերանայել և վերջնական տեսքի բերել հարաբերությունների համապարփակ զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման ուղիները»:

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ։