Ռայիսի. Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Միջին Ասիայի երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i164884-Ռայիսի._Իրանը_ցանկանում_է_ընդլայնել_հարաբերությունները_Միջին_Ասիայի_երկրների_հետ
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը ողջունում է միջինասիական երկրների, այդ թվում նաև Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 04:57 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Միջին Ասիայի երկրների հետ

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը ողջունում է միջինասիական երկրների, այդ թվում նաև Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Կիրակի օրը, Ուզբեկստանի փոխվարչապետ և Ներդրումների ու արտաքին առևտրի նախարար Սարդար Օմար Զակովի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Մենք վճռական ենք  բոլոր հնարավորությունների օգտագործմամբ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հ արևցում»:

Նա հավելել է, որ երկու երկրների  հնարավորությունները կարող են ծառայել  երկու ժողովուրդների շահերին:

Սարդար Օմար Զակովը հանդիպման ժամանակ ասել է.  «Ուզբեկստանի նախագահի առաջարկով, այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է տնտեսական ոլորտի պաշտոնյաներից և մասնավոր հատվածի գործարարներից կազմված բարձրաստիճան պատվիրակություն: Այցի ընթացքում նախատեսում ենք վերանայել և վերջնական տեսքի բերել հարաբերությունների համապարփակ զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման ուղիները»:

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ։