Շամխանի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի բանակցային խմբի օրակարգում չեն
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանի բանակցային թիմի օրակարգում չեն, քանի որ դրանք խնդրի կարգավորման աղբյուր չեն կարող լինել»։
«Վիեննայի բանակցություններն ի սկզբանե ընթացել են Իրանի և «4+1»-ի և Եվրամիության ներկայացուցչի միջև, և այդ ուղին կշարունակվի անփոփոխ մինչև արդյունքի հասնելը», - գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Twitter-ում գրել էր. «Պատժամիջոցների իրական վերացումը նշանակում է, որ Իրանի տնտեսական օգուտներն ապահովված են: ԱՄՆ-ի խոստումնադրժությունը ևս ցանկացած համաձայնագրին ուղղված ամենակարեւոր սպառնալիքն է»։