Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակով
Օգոստոս 08, 2026 14:16 Asia/Tehran
Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով՝ կարևորելով դրա դերը հայկական մշակույթում։
Հայտնել էինք, որ օգոստոսի 7–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
«ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային միություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և քրիստոնեական ընտանիքում: Որպես ԵՀԽ, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ», - ասվում է ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի համակարգող Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմի և ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարության մեջ։