Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀԳՀԾ-ն եւ ուկրաինական ճգնաժամը
Մարտ 07, 2022 17:15 Asia/Tehran
Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը վերսկսելու հարցը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ՀԳՀԾ-ի վերսկսումը պետք է ապահովի, որ դրա բոլոր մասնակիցները ունենան հավասար իրավունքներ բոլոր ոլորտներում համագործակցության անխոչընդոտ զարգացման հարցում՝ առանց որեւէ խտրականության։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ սիրիական կարգավորման եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Պիտակ