Մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը
Մայիս 05, 2026 11:02 Asia/Tehran
Երևանում մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ նախագահի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Դիմավորման արարողությունից հետո տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության քաղաքական ղեկավարության հետ, որից հետո կմեկնարկի գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի արդյունքներով տեղի կունենա մամուլի ասուլիս։