Հնդկաստան-Չինաստան մրցակցությունը Կովկասում. ինչպե՞ս է Փաշինյանն օգտագործում ստեղծված իրավիճակը
Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, Երևանն ընդլայնել է կապերն ասիական տերությունների, այդ թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ։
Ըստ Pars Today-ի՝ հղում անելով Tasnim-ին, Հնդկաստանը դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը, հատկապես՝ պաշտպանական ոլորտում. մինչև 2024 թվականը Երևանը Նյու Դելիից ձեռք է բերել ավելի քան 600 միլիոն դոլարի սպառազինություն։ Ձեռքբերումների թվում են «Պինակա» (Pinaka) և «Ակաշ» (Akash) համակարգերը, ATAGS հրետանային համակարգերը և «Սվաթի» (Swathi) ռադարները։
Մինչդեռ Չինաստանն ավելի նշանակալի դեր է խաղում տնտեսական ոլորտում. 2023 թվականին երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը հասել է մոտավորապես 2,13 միլիարդ դոլարի։ Հայաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հանքանյութեր՝ միաժամանակ ներկրելով այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ավտոմեքենաները և հեռահաղորդակցության սարքավորումները։
Կարծես թե Փաշինյանը ձգտում է դիվերսիֆիկացնել արտաքին գործընկերներին և նվազեցնել Ռուսաստանի ավանդական դերը՝ միաժամանակ օգտագործելով Հնդկաստանի պաշտպանական կարողությունները և Չինաստանի տնտեսական ներուժը։