Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀԳՀԾ-ն եւ ուկրաինական ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/iran-i166222-Ռուսաստանի_եւ_Իրանի_ԱԳՆ_ղեկավարները_քննարկել_են_ՀԳՀԾ_ն_եւ_ուկրաինական_ճգնաժամը
Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը վերսկսելու հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 17:15 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են  ՀԳՀԾ-ն եւ ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը վերսկսելու հարցը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ՀԳՀԾ-ի վերսկսումը պետք է ապահովի, որ դրա բոլոր մասնակիցները ունենան հավասար իրավունքներ բոլոր ոլորտներում համագործակցության անխոչընդոտ զարգացման հարցում՝ առանց որեւէ խտրականության։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ սիրիական կարգավորման եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։