Մարտ 13, 2022 17:14 Asia/Tehran

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հայտարարություն, որում նշելով, որ դավադրության ու չարիքի ռազմավարական կենտրոնը հայտնվել է Կորպուսի հրթիռների թիրախում , հավելել է.«Ցանկացած չարիքի կրկնություն կստանա կոշտ, վճռական և կործանարար պատասխան»:

Այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հրթիռային հարձակման  են ենթարկվել Իրաքի Էրբիլ քաղաքում Սիոնիստական ռեժիմի հետախուզության և հատուկ գործողությունների կազմակերպություն՝ Մոսադի երկու լրտեսական բազաներ: 

Հրթիռային  լայնածավալ գործողությունից հետո Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը ահազանգ է հնչեցրել, և Իրաքում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները  բերվել են պատրաստվածության վիճակի:

«Սեփահ Նյուզ»-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վերջերս իրականացրած սադրանքներից և  առավոտյան իրականացված հրիթռային հարձակումից հետո, ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը  տարածել է հայտարարություն, որում նշված է.«Սիոնիստական կեղծ ռեժիմի վերջերս իրականացրած ոճրագործություններից  հետո, ռեժիմի այդ գործողություններն անպատասխան չթողնելու մասին   հայտարարությունից հետո, երեկ գիշեր ԻՀՊԿ-ն իր հզոր հրթիռներով  հարձակման է ենթարկել «Սիոնիստների դավադրության ու չարիքի ռազմավարական կենտրոն»-ը»:

Իրանի ժողովրդին ուղղված հայտարարության մեջ ասված է.«Իսլամական հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը, եղել է Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի կարմիր գիծը և  երբեք որևէ մեկի չի թույլատրվի սպառնալ կամ հարձակվել դրա վրա»:

 

Պիտակ