Ռուսաստանի 9 հայկական կազմակերպությունները հայտարարությամբ գովաբանել են Իրանը`  դատապարտելով Իսրայելի ագրեսիան
(last modified Fri, 20 Jun 2025 01:19:03 GMT )
Հունիս 20, 2025 04:49 Asia/Tehran
  • Ռուսաստանի 9 հայկական կազմակերպությունները հայտարարությամբ գովաբանել են Իրանը`  դատապարտելով Իսրայելի ագրեսիան

Ռուսաստանի ինը հայկական Հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից վերջերս իրականացված ահաբեկչական հարձակումը՝ բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետությունում հայերի երկարատև համակեցությունը։

Ըստ IRNA-ի, այս հայկական ՀԿ-ները համատեղ հայտարարության մեջ, որը ուղղված է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին, գրել են. «Արդեն մի քանի օր է, ինչ Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի տարածքները, միջուկային օբյեկտները, զինվորական մարդկանց և իրանցի գիտնականներին։ Այս ագրեսիայի զոհերի թվում են տասնյակ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ»։

Հայտարարության մեջ նշվում է. «Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված անթույլատրելի հարձակումները և լայնածավալ ռազմական և օդային գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին, և սպառնում են Մերձավոր Արևելքի և հարևան տարածաշրջաններում քաղաքացիների կյանքի իրավունքին»։

Ռուսաստանի ինը հայկական ՀԿ-ները հայտարարել են. «Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները խիստ մտահոգիչ են և լի են անկանխատեսելի զարգացումներով»։ Հայտարարության մեջ նաև ասվում է. «Հազարավոր անդամ ունեցող իրանահայերի համայնքը, որը դարեր շարունակ համերաշխությամբ ապրել է Իրանի բարեկամ ժողովրդի հետ, կառուցել է եկեղեցիներ և պահպանել իր յուրահատուկ մշակույթը, նույնպես մահացու սպառնալիքի տակ է։

 

Հայտարարությունը ստորագրած հայկական կազմակերպությունները հավելել են. «Հակամարտության հետագա սրումը անխուսափելիորեն կհանգեցնի նոր բացասական հետևանքների՝ քաոսի տարածմանը, փախստականների առաջացմանը և  ռազմական հակամարտության մեջ այլ երկրների ներքաշմանը»։

Դատապարտելով Թել Ավիվի գործողությունները քաղաքացիների և խաղաղ բնակիչների վրա հարձակվելու հարցում՝ նրանք ընդգծել են. «Մենք դատապարտում ենք Իրանի և նրա ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները  և անընդունելի ենք համարում ագրեսիվ գործողություններն ու իրավիճակի հետագա սրումը»։

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին, զոհվածների և վիրավորների հարազատներին և կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, այլ համաշխարհային կազմակերպություններին և համաշխարհային տերություններին դադարեցնել Իսրայելի ղեկավարությամբ սկսված մահացու պատերազմը»։

Հայտարարությունը ստորագրել են Ռուսաստանի հետևյալ հայկական ՀԿ-ները՝

1- «Արարատ» հայկական մշակութային և կրթական միությունը

2- «Արմռուս» ռուս-հայ իրավաբանների միությունը

3- Հայ-Ռուս կազմակերպությունների համակարգող խորհուրդը

4- «Ai Data» Մոսկվայի գրասենյակը / Ռուսաստանի հայերի ազգային կոմիտեն

5- «Միասնության և Բարեգործության» հիմնադրամը

6- Մոսկվայի «Դաշնակցության» կոմիտեն

7- «Ապավեն» միջտարածաշրջանային ժողովրդական շարժումը

8- Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական և ժողովրդական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը