Սիսիանում մեկնարկեց «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային 5-րդ հոբելյանական փառատոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248794-Սիսիանում_մեկնարկեց_Նավասարդ_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_5_րդ_հոբելյանական_փառատոնը
Շուրջ 100 տաղավարներից ավելի քան 40-ն իրանական են, 5-ը` արցախյան մնացած այլ երկրներից են։
(last modified 2026-08-10T14:50:10+00:00 )
Օգոստոս 10, 2026 18:15 Asia/Tehran
  • Սիսիանում մեկնարկեց «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային 5-րդ հոբելյանական փառատոնը

Շուրջ 100 տաղավարներից ավելի քան 40-ն իրանական են, 5-ը` արցախյան մնացած այլ երկրներից են։

««Նավասարդը» մեր բոլորի միասնական ջանքերով աճեց, մեծացավ ու դարձավ 5 տարեկան միջազգային և հանրահայտ փառատոն։ Այնպես աճեց, որ այս տարվանից արդեն 2 օր ենք նշում։ Այս տարվանից մեկնարկում է նաև «Խաղաղության գավաթ» (Peace cup) միջազգային խոհարարական մրցույթը, և դա էլ կդառնա ամենամյա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա հավելեց՝ այդ մրցույթն անցկացվում է, որպեսզի մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած երկու երկրները խոհանոցի և մշակույթի միջոցով խաղաղության ուղերձ հղեն աշխարհին։

Մրցույթի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարները կցուցադրեն իրենց վարպետությունը՝ նաև խթանելով ժողովուրդների միջև բարեկամությունը։

Օգոստոսի 11-ին փառատոնին ելույթ կունենա հայտնի երգիչ Ֆորշը, հանդես կգան նաև իրանական արտիստները։

Նշենք, որ փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի համագործակցությամբ։