Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել ՌԴ–ից. դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i167672-Իրանը_պատրաստ_է_հացահատիկ_և_միս_գնել_ՌԴ_ից._դեսպան
ՌԴ–ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել Ռուսաստանից, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 15:12 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել ՌԴ–ից. դեսպան

ՌԴ–ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել Ռուսաստանից, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանում տեխնոլոգիական շատ լավ հնարավորություններ կան։ Ռուսաստանը հին պատմություն ունի այս հարցում։ Իրանը ևս այս ուղղությամբ լավ հնարավորություններ ունի։ Այնպես որ տարբեր հարցերով, տարբեր ուղղություններով փոխգործակցություն է իրականացվում մեր երկրների միջև։ Մենք պատրաստ ենք հացահատիկ, միս գնել, և բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում այս հարցի շուրջ, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի ձեռք բերել Ռուսաստանում», – ասել է Ջալալին։

Ռուսաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անցած տարի աճել է 82%–ով և գերազանցել 4 մլրդ դոլար ցուցանիշը։