Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով
https://parstoday.ir/hy/news/iran-i168866-Ռուսաստանն_ու_Իրանն_անցկացրել_են_առևտրային_խոշոր_համաժողով
Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 16:03 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը,  Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Ինը ոլորտներում՝ այդ թվում արդյունաբերության, տեխնոլոգիայի, բժշկության, իրանական 70 և  ռուսական 300 ընկերությունների ներկայացուցիչներ առևտրային հարցերի շուրջ հանդիպումներ են անցկացրել։

Դա ամենամեծ իրանական գործարար պատվիրակությունն է, որը երբևէ այցելել է Ռուսաստան, ներկաների մեծ մասը Իրանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են եղել: