Իրան. Մարդու իրավունքների խորհրդին անդամակցությունը չպետք է քաղաքականացվի
https://parstoday.ir/hy/news/iran-i168874-Իրան._Մարդու_իրավունքների_խորհրդին_անդամակցությունը_չպետք_է_քաղաքականացվի
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպանը հայտարարել է, որ կառույցին անդամակցությունը չպետք է քաղաքականացվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 03:59 Asia/Tehran
  • Իրան. Մարդու իրավունքների խորհրդին անդամակցությունը չպետք է քաղաքականացվի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպանը հայտարարել է, որ կառույցին անդամակցությունը չպետք է քաղաքականացվի:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ՌԴ անդամակցության կասեցման թեմայով ԳԱ արտահերթ նիստում ունեցած ելույթում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Իրանը համարում է, որ նախագծի տեքստում առկա են քաղաքական դրդապատճառներ, ինչը վնասում է  ՄԱԿ-ի չեզոքության սկզբունքին»:

Նա հավելել է. «Իրանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Սակայն համարում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի քաղաքական նպատակներով չարաշահումը հակասում է համընդհանրության ու չեզոքության սկզբունքներին»:

Նշելով, որ մարդու իրավունքները չպետք է դառնան անիրատեսական քաղաքական քայլերի զոհ, Մաջիդ Թախթռավանչին հավելել է. «Իրանի կառավարությունը կարևորում է տարաձայնությունների խաղաղ կարգավորումը՝ հարգելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը»: